Եզրակացություն

Եվ չեն մաքրի սերը
ո՛չ վեճերը,
ո՛չ մղոնները:

Մտածված է, 
ստուգված է,
ճշգրտված է:
Հանդեսով բարձրացրու՛ քո հանգերը, 
երդվում եմ, 
սիրում եմ՝ 
անփոփոխ ու անդավաճան:

#Մայակովսկի

Air blog: Կտուրներին

Air blog: Կտուրներին: Նարնջագույն թաց կտուրները ամեն առավոտ ժպտում են: Երկնքի վարդագույնը, խառնվելով կտուրների գույնին, երազանքի է նմանվում: Փողոցներն ու հուշա...
Մենք կասենք ոչ պատերազմին,
Ու այոներ կտանք կյանքին,
 մենք կխաղանք հանուն կյանքի,
հանուն սիրո ու պարծանքի,
մենք կերգենք հանուն երազանքի,
 ու կհաղթենք հանուն մերոնց,
Հանուն օդի ու մեր երկրի,

Մարդկանց ու մեր հայրենիքի:
Դու ազատ ընկնում ես : Ընկնում ես իրականության հետևից: Հետո իրականությունը հանդիպումա քեզ ու սկսումա հարվածել: Հարվածումա էնքան, մինչև ուշքի գաս, բացես աչքերդ, կանգնես ու սկսես շնչել: Դու չես դիմանում ու սկսում ես ինքդ հարվածել կյանքին: Քո իրականության միջոցով վայելում յուրաքանչյուր շունչ, արևի յուրաքանչյուր շող ու ջերմություն: Դու կռվում ես հաղթանակի համար, որ քեզ ուզումա զրկի իրականությունը: Վերջիվերջո հաղթում ես: Շնչում, անիրականորեն շատ, քաշում էդ օդը, էդ բերկրանքը, որ զգում ես ամեն անգամ հաղթելիս, նույնիսկ չնչին հաղթանակից: Նույնիսկ էն հաղթանակից, որը չգիտես էլ, որ տեղիա ունեցել կյանքումդ: Դու ապրում ես:

Շնչում էիր ինձ: Էլ չկանք:

Միացնում ենք շնչելու երգը
Ես մրսում էի:
Ցուրտ էր:
Անտանելի:
Իրականությունը սառն էր:
Իսկ մենք թեթև հագնված վազում էինք ձյունոտ փողոցներով: Մեզ դա դուր էր գալիս: Մեր անձնական երջանկությունը  հարյուրավոր անգամներ ավելի տաք էր, քան իրականությունը, սառը իրականությունը:

Դու շնչում էիր ինձ: Անխնայորեն կլանում իմ իրականությունը, որը քոնն էր դարձել: Մենք վազում էինք, լսու՞մ ես,. վազում էինք: Մենք չէին քայլում, որովհետև դա մեզ կկանգնեցներ: Մեզ չէր թողնի լիաթոք շնչել: Չէի էլ կարողանում: Դու բացում էիր իմ շնչառությունը; Իմ թթվածինն էիր: Մենք շնչում էինք: Ես`քեզ, դու`ինձ: Մենք, մենք, մենք:

Մենքերը վաղուց դարձել է ես:
ես:
դու:
ցուրտ :
մրսում եմ:
երևի դու էլ ես մրսում:
շնչե՞լ: վաղուց է ինչ մռացել եմ` ինչպես:
դու՞: Դու չկաս: ես չկամ:
մենք այլևս չկանք:

վազում ենք առանձին` քայլելով ընդառաջ, սլանալով ետ, վախենալով ապագայից: մենք չկանք: չկանք:
իրականում ես էլ եմ մարդ ու ես էլ եմ ուզում սիրել
հա՛ հա՛ գրքերի պես՝ սիրահարվել անմոռաց...
սիրահարվել էնպես, որ երազներս ու իրականությունս չտարբերվեն..
երազս դառնա իրականություն, իսկ իրականությունը՝ երազ
ուզում եմ ամեն տառով պատկերացնել նրան
ուզում եմ պարզապես ինձ մարդ զգալ՝ ուրիշի կողքին, ուրիշի շնչին, ուրիշի զգացմունքով
ուզում եմ երազել, երազել , երազել իրական մարդու մասին
իրականում ես երևի ամենից շատ հենց դա եմ ուզում
ու կապ չունի, որ ես աշխարհի ամենաչոր ու սառը մարդն եմ
ես երազում եմ էն, ինչ երազում են բոլորը:
ես ուզում եմ էն, ինչ ուզում են շատերը:
Ես պարզապես ապրել եմ ուզում՝ լիաթոք:
ՍԻՐԵԼ ԵՄ ՈՒԶՈՒՄ:

հուսամ ՝ չի մնա երազանք:
ԱՊՐԵԼ ԵՄ ՈՒԶՈՒՄ: