Միացնում ենք շնչելու երգըԵս մրսում էի:
Ցուրտ էր:
Անտանելի:
Իրականությունը սառն էր:
Իսկ մենք թեթև հագնված վազում էինք ձյունոտ փողոցներով: Մեզ դա դուր էր գալիս: Մեր անձնական երջանկությունը հարյուրավոր անգամներ ավելի տաք էր, քան իրականությունը, սառը իրականությունը:
Դու շնչում էիր ինձ: Անխնայորեն կլանում իմ իրականությունը, որը քոնն էր դարձել: Մենք վազում էինք, լսու՞մ ես,. վազում էինք: Մենք չէին քայլում, որովհետև դա մեզ կկանգնեցներ: Մեզ չէր թողնի լիաթոք շնչել: Չէի էլ կարողանում: Դու բացում էիր իմ շնչառությունը; Իմ թթվածինն էիր: Մենք շնչում էինք: Ես`քեզ, դու`ինձ: Մենք, մենք, մենք:
Մենքերը վաղուց դարձել է ես:
ես:
դու:
ցուրտ :
մրսում եմ:
երևի դու էլ ես մրսում:
շնչե՞լ: վաղուց է ինչ մռացել եմ` ինչպես:
դու՞: Դու չկաս: ես չկամ:
մենք այլևս չկանք:
վազում ենք առանձին` քայլելով ընդառաջ, սլանալով ետ, վախենալով ապագայից: մենք չկանք: չկանք: