Դու ազատ ընկնում ես : Ընկնում ես իրականության հետևից: Հետո իրականությունը հանդիպումա քեզ ու սկսումա հարվածել: Հարվածումա էնքան, մինչև ուշքի գաս, բացես աչքերդ, կանգնես ու սկսես շնչել: Դու չես դիմանում ու սկսում ես ինքդ հարվածել կյանքին: Քո իրականության միջոցով վայելում յուրաքանչյուր շունչ, արևի յուրաքանչյուր շող ու ջերմություն: Դու կռվում ես հաղթանակի համար, որ քեզ ուզումա զրկի իրականությունը: Վերջիվերջո հաղթում ես: Շնչում, անիրականորեն շատ, քաշում էդ օդը, էդ բերկրանքը, որ զգում ես ամեն անգամ հաղթելիս, նույնիսկ չնչին հաղթանակից: Նույնիսկ էն հաղթանակից, որը չգիտես էլ, որ տեղիա ունեցել կյանքումդ: Դու ապրում ես: